Logo

MLS. Մեսին և Սուարեսը մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում են

16:53 / 08.10.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացրել է մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի (MVP) մրցանակի հավակնորդներին։

Մրցանակին հավակնում է 34 ֆուտբոլիստ, ցանկում ընդգրկվել են նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողներ, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը։  Անվանի ֆուտբոլիստներից մրցանակին հավակնում են նաև իտալացի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին («Տորոնտո»), շվեյցարացի դարպասապահ Ռոման Բյուրկին («Սենթ Լյուիս»), վրացի եզրային հարձակվող Սաբա Լոբջանիձեն («Ատլանտա Յունայթեդ») և իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը («Լոս Անջելես Գելեքսի»)։

37-ամյա Սուարեսը և «Լոս Անջելեսի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն ընդգրկվել են նաև մրցաշրջանի լավագույն նորեկի համար նախատեսված մրցանակի հավակնորդների ցանկում։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» դարձել է MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոն։ Մեսին 2024 թ.  մրցաշրջանում 18 խաղում դարձել է 17 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ, Սուարեսը 26 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 18 անգամ, ևս 7 անգամ էլ օգնել է աչքի ընկնել խաղընկերներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ