«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում տանը 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»:
Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսին, որին ասիստ է կատարել Լուիս Սուարեսը:
Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 5-րդ տուր
«Ինտեր Մայամի» - «Ֆիլադելֆիա Յունիոն»` 2-1
Ռոբերտ Թեյլոր, 23, Լիոնել Մեսի, 57 - Դենիել Գազդագ, 80


