MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 3-1 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսեին»:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գոլ չի խփել երկրորդ խաղում անընդմեջ, բայց դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Աշխարհի չեմպիոնի ասիստներից մեկը գոլով է եզրափակել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։
36-ամյա Մեսին նոր թիմում անցկացրած 11 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Ինտեր Մայամին» 25 միավորով նախավերջին՝ 14-րդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում:
MLS, կանոնավոր առաջնություն
«Լոս Անջելես» - «Ինտեր Մայամի»՝ 1-3
Ռայան Հոլինգզհեդ, 90 – Ֆակունդո Ֆարիաս, 13, Ժորդի Ալբա, 51, Լեոնադրո Կամպանա, 83