Logo

MLS. «Ինտեր Մայամին» չհաղթեց Մեսիի հետ

11:06 / 31.08.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նեշվիլի» հետ:

MLS-ում ֆլորիդացիների մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և խաղաց առանց փոխարինման: Հանդիպումն անցավ տանտերերի մեծ խաղային առավելությամբ, բայց դարպասի գրավում չարձանագրվեց: «Ինտեր Մայամին» 22 միավորով Արևելյան կոնֆերենցիայի նախավերջին տեղում է:

Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին ԱՄՆ տեղափոխվելուց հետո «Ինտեր Մայամին» օգնել է պատմության առաջին տիտղոսը նվաճել` դառնալով ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթող, ինչպես նաև դուրս գալ US Open Cup մրցաշարի եզրափակիչ: Աշխարհի չեմպիոնը նոր թիմում անցկացրած 10 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ