Հրապարակվել է MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմը Մեքսիկայի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ խաղի համար:
MLS-ի բոլոր աստղերի թիմի հայտացուցակում է նաև «Քոլամբուս Քրյուի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:
Դարպասապահներ. Ռոման Բյուրկի («Սենթ Լուիս Սիթի»), Ուգո Լյորիս («Լոս Անջելես»), Մաարտեն Պաս («Դալաս»):
Պաշտպաններ. Ժորդի Ալբա («Ինտեր Մայամի»), Ռուդի Կամաչո («Քոլամբուս Քրյու»), Յուստեն Շլադ («Ռեալ Սոլթ Լեյք»), Աարոն Էրերա («Դի Սի Յունայթեդ»), Տիագո Մարտինս («Նյու Յորք Սիթի»), Ստեֆեն Մորեյրա («Քոլամբուս Քրյու»), Լուկա Օրելլանո և Մայլս Ռոբինսոն (երկուսն էլ՝ «Ցինցինատի»), Քիգան Ռոզենբերի («Կոլորադո Ռապիդս»):
Կիսապաշտպաններ. Լուչիանո Ակոստա («Ցինցինատի»), Սերխիո Բուսկետս («Ինտեր Մայամի»), Մաթյո Շոյյեր («Մոնրեալ»), Էվանդեր («Պորտլենդ Թիմբերս»), Ռայան Գոլդ («Վանկուվեր Ուայթքեպս»), Էկտոր Էրերա («Հյուսթոն»), Ռոբին Լաուդ («Մինեսոտա Յունայթեդ»), Հանի Մուխթար («Նեշվիլ»), Դարլինգթոն Նագբե («Քոլամբուս Քրյու»), Ռիկի Պուչ («Լոս Անջելես Գելաքսի»):
Հարձակվողներ. Քրիստիան Արանգո («Ռեալ Սոլթ Լեյք»), Քրիստիան Բենտեկե («Դի Սի Յունայթեդ»), Ֆեդերիկո Բերնարդեսկի («Տորոնտո»), Դենիս Բուանգա («Լոս Անջելես»), Կուչո («Քոլամբուս Քրյու»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Դիեգո Ռոսի Մարաշլյան («Քոլամբուս Քրյու»), Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»):
Հիշեցնենք, որ երկու լիգաների աստղերի դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 24-ին: