«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լեո Մեսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է, տեղեկացնում է Goal-ը։
Արգենտինացու աշխատավարձը կազմում է տարեկան գրեթե 21 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է «Լոս Անջելեսի» ներկայացուցիչ Հյոն Մին Սոնը, որը ստանում է տարեկան գրեթե 12 միլիոն դոլար։ Լավագույն եռյակը եզրափակում է Սերխիո Բուսկետսը, որը վաստակում է գրեթե 9 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Լեո Մեսին երկարաձգել է պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ։


