Գյումրիի «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին.
«Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որպես Գյումրու «Շիրակի» ավագ` թիմակիցներիս անունից կոչ ենք անում ազատ արձակել այս պահին ձերբակալված երկրպագուներին։
Մեր երկրպագուներն արժանի չեն նման վերաբերմունքի, ֆուտբոլն, առաջին հերթին, նրանցն է, ֆուտբոլ խաղացել ենք և խաղում ենք նրանց համար։ Լիահույս ենք, որ այս կոչին կմիանան նաև մյուս թիմերի խաղացողները»,- 38-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է «Շիրակի» մամուլի ծառայությունը։