Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 15-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում (3-1) երկու գոլային փոխանցում է կատարել։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ներաձուրին» վաստակել է 31 միավոր ու երրորդ տեղում է, 35-ամյա Մխիթարյանը 15 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 ասիստ։