
տուր
01 Հունվար 1970 - 12:39
- 
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ներկայացնելով, թե ինչով է զբաղվում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման ընթացքում։
«Աշխարհում տիրող այս բարդ ժամանակահատվածում ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ տնային պայմաններում անհատական մարզումներ եմ անցկացնում, ավելի շատ եմ ժամանակ տրամադրում ընտանիքիս։
Ուզում եմ ձեզ հայտնել, որ հիմա իմ նախասիրությունների թվում են ֆիլմեր ու սերիալներ դիտելը։ Շատ ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կիսեք որոշ լավ ֆիլմեր ու սերիալներ։ Եվ իհարկե, մնացեք տանը, մնացեք անվտանգ ու ամուր։ Կհանդիպենք»,- ասել է Մխիթարյանը։
«Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որոնք տառապում են այս բարդ ժամանակահատվածում, ուժ եմ հաղորդում ամբողջ բուժանձնակազմին, որ պայքարում են՝ մարդկանց կյանքերը փրկելու համար»,- գրել է Մխիթարյանը։
Посмотреть эту публикацию в Instagram

