Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման ավարտից հետո մոտեցել է տրիբունային և մարզաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագուին։ Իտալիայի Ա սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարները։
Միլանում կայացած խաղում «Ինտերը» տնային հաղթանակ էր տարել 2-0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մեկնարկային կազմում խաղացել էր 84 րոպե։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

The last player to leave the pitch gave his shirt away to an Armenian fan in the stands: Henrikh Mkhitaryan 👏🇦🇲 pic.twitter.com/bBQwQMuezU
— Lega Serie A (@SerieA_EN) April 1, 2024


