Logo

Մխիթարյանը՝ «Լացիոյի» դեմ առաջիկա խաղի, Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի մասին

18:45 / 18.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի հետ մասնակցել է «Լացիոյի» դեմ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսին:

«Առաջին անգամ եմ խաղալու այս ձևաչափով: Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար: Ուզում եմ ևս մեկ գավաթ նվաճել: Հեշտ չի լինելու, բայց մենք կպայքարենք: Ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին ու ինքներս մեզ:

Միշտ էլ դժվար է խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Լացիոն» է: Նրանք ուժեղ են, իսկ եզրափակիչ ցանկանում են դուրս գալ երկու թիմերն էլ:

Մենք ցանկանում ենք հաղթել և՛ վաղվա խաղը, և՛ եզրափակիչը, որպեսզի վստահություն ձեռք բերենք առաջնությունում: Եվ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը նախախաղային ասուլիսին:

34-ամյա Մխիթարյանը խոսել է նաև Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի մասին. «Այն, ինչ անում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ֆանտաստիկ է: Գաղտնիք չէ, որ այստեղ հիանալի խաղացողներ են ելույթ ունենում: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել այստեղ՝ տեղի ֆուտբոլը զարգացնելու համար: Առաջընթացը տեսանելի չի լինի մեկ կամ երկու տարում. ժամանակ է հարկավոր: Կարծում եմ՝ 5-6 տարի կպահանջվի՝ արդյունքը տեսնելու համար»:

Ռիադում կայանալիք «Ինտեր» - «Լացիո» խաղը նշանակված է հունվարի 19-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա