
տուր
01 Հունվար 1970 - 20:36
- 
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» 3-րդ անըմդմեջ պարտությունն է կրել։ «Գայլերը» չեն կարողացել առավելության հասնել «Նապոլիի» նկատմամբ (1:2):
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 60-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 21 մրցավեճի, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Ահա, թե ինչպես են գնահատել իտալական պարբերակաները հայ ֆուտբոլիստի խաղը՝
Leggo
Հենրիխ Մխիթարյան՝ 7 (առավելագույնը)
Նույն գնահատականն է ստացել նաև դարպասապահ Պաու Լոպեսը։
IL Messaggero
Հենրիխ Մխիթարյան՝ 6,5 (առավելագույնը)
Նույն գնահատականն է ստացել նաև դարպասապահ Պաու Լոպեսը։
La Gazetta dello Sport
Հենրիխ Մխիթարյան՝ 6,5
Առավելագույնը՝ Պաու Լոպես (7)
Corriere della Sera
Հենրիխ Մխիթարյան՝ 7 (առավելագույնը)
Նույն գնահատականն է ստացել նաև դարպասապահ Պաու Լոպեսը։
La Repubblica
Հենրիխ Մխիթարյան՝ 6,5
Առավելագույնը՝ Պաու Լոպես (8)
Ահա Մխիթարյանի գնահատականները՝ ըստ միջազգային պորտալների
WhoScored
Հենրիխ Մխիթարյան՝ 7.9
Առավելագույնը՝ Պաու Լոպես (8.1)

SofaScore
Հենրիխ Մխիթարյան՝ 7,8
Առավելագույնը՝ Պաու Լոպես (8,5)

Մխիթարյան. «Ես վստահ եմ, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից»

