Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ուդինեզեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերը» տնային խաղում հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 73-րդ րոպեին տպավորիչ գոլով Իտալիայի փոխչեմպիոնին առաջ էր մղել հաշվի մեջ:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հարձակվողներ, բելգիացի Ռոմելու Լուկակուն և արգենտինացի Լաուտարո Մարտինեսը:
Միլանյան ակումբի երկրպագուների քվեարկությամբ 34-ամյա Մխիթարյանը ստացել է ձայների 67,5 տոկոսը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև WhoScored վիճակագրական ռեսուրսի վարկածով:
Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարվա հուլիսից է խաղում իտալական գրանդում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: