Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 3-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Ուդինեզեի» նկատմամբ:
WhoScored վիճակագրական ռեսուրսը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի հավաքականի նախկին ավագին։ 34-ամյա կիսապաշտպանի խաղը գնահատվել է 8.3 միավորով, ինչն ամենաբարձրն է հանդիպմանը մասնակցած բոլոր ֆուտբոլիստների շրջանում:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր ու խաղացել էր 84 րոպե։ 73-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլից բացի, Մխիթարյանը մի քանի անգամ տպավորիչ փոխանցումով հարվածային դիրք էր դուրս բերել թիմակիցներին։ Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 29 պաշտոնական խաղի, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
«Ինտերն» այդ հաղթանակից հետո 47 միավորով երկրորդ տեղում է և շարունակում է 15 միավոր զիջել Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։