Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Միլանի «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հունվարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանից բացի, երկրպագուները կարող են քվեարկել նաև արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի, ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի ու շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերի օգտին:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Հունվարին նա մասնակցել է «Ինտերի» բոլոր՝ 5 խաղերին ու կատարել 3 ասիստ: