Logo

Մխիթարյանը հավակնում է դառնալ Ա սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանը

23:03 / 18.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդների ցուցակում: 35-ամյա Մխիթարյանն ավարտվող տարում Իտալիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և 6 ասիստի հեղինակ:

Լավագույնի կոչմանը հավակնում են նաև «Ինտերի» ֆուտբոլիստներ, թուրք Հաքան Չալհանօղլուն և իտալացի Նիկոլո Բարելան, Բերգամոյի «Ատալանտայի» նախկին և Թուրինի «Յուվենտուսի» ներկայիս խաղացող, հոլանդացի Թյոն Կոպմեյներսը, «Ռոմայից» արգենտինացի Պաուլո Դիբալան և «Յուվենտուսից» ֆրանսիական «Մարսել» տեղափոխված Ադրիեն Ռաբիոն:

Լավագույնը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին կայանալիք մրցանակաբաշխությունում: Մրցանակներ կհանձնվեն նաև մյուս խաղային դիրքերի լավագույններին և առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա