Logo

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.03.2020Հայկական ֆուտբոլ
«Ռոմայի» ֆուտբոլն ինձ ավելի հոգեհարազատ է քան Էմերիի «Արսենալի» ֆուտբոլը» - Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, խոսել է լոնդոնյան ու հռոմեական ակումբների մարզիչների տարբերության մասին։

«Երբ ես «Արսենալում» էի, մարզիչն ինձնից տարբեր բաներ էր պահանջում, մարդիկ էլ էին տարբեր բաներ ակնկալում։ Էմերիի խաղային փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի փիլիսոփայությունից։

«Ռոմայում» ավելի լավ եմ զգում, քանի որ այստեղ մենք ավելի լավ ենք խաղում, ու թիմն ինձ ավելի է համապատասխանում։

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք ավելի հարձակողական ենք։ Մենք փորձում ենք միշտ գնդակով լինել, ու դա, բնականաբար, ինձ ավելի շատ է դուր գալիս»,- ասել է Հենրիխը The Times-ի հետ զրույցում։

Մխիթարյանն անդրադարձել է նաև իր ապագային․ «Ոչինչ չեմ կարող ասել։ Մենք չգիտենք՝ երբ կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը։ Ֆուտբոլն արագ է փոխվում։ Մի օր դու այստեղ ես, մյուս օրը՝ այնտեղ։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ»։

Հենրիխը խոսել է նաև կորոնավիրուսի պատճառով Իտալիայում տիրող իրավիճակի մասին․ «Շատ բան չենք կարող անել։ Այս պահին մենք պետք է մնանք տանն ու սպասենք, որ այս հարցը լուծվի։ Ես արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս անդամների հետ զրուցում տարբեր թեմաներից՝ վիրուսից, կյանքից, ապագայից, անցյալից։

Երեկոյան ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ կամ միայնակ։ Բացի այդ, մենք թիմային ծրագիր ունենք, որով մարզումներ ենք անցկացնում տնային պայմաններում։ Երբ ես լսեցի, որ իրավիճակը բարդանում է, բոլորին հորդորում են մնալ տներում, այլևս դուրս չեկա զբոսանքի կամ վազքի։

Ավելի լավ է տանը մնալ ու օրինակ լինել բոլորի համար, որ ավելի կարևոր է հետևել կանոններին ու հրահանգներին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ