Logo

«Ինտերը» հաղթեց խոշոր հաշվով

00:38 / 11.05.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»:

Գոլի հեղինակ դարձան կանադացի պաշտպան Տայոն Բուչանանը, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, հարձակվողներ, ավստրիացի Մարկո Արնաուտովիչը, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի Մարկուս Թյուրամը: Լաուտարոն 24-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն էր տվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը մնաց «Ինտերի» պահեստայինների նստարանին:

«Ինտերը» 92 միավոր ունի, «Ֆրոզինոնեն» 32 միավորով 17-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Ինտեր»՝ 0-5

Դավիդե Ֆրատեզի, 19, Մարկո Արնաուտովիչ, 60, Տայոն Բուչանան, 77, Լաուտարո Մարտինես, 80, Մարկուս Թյուրամ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ