Հայաստանի ազգային հավաքականի ավագ, հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է կարիերան Ռուսաստանում շարունակելու հնարավորության մասին հարցին:
«Այս պահին ես չեմ կարող լինել Ռուսաստանի առաջնությունում, քանի որ խաղում եմ «Ռոմայում», որտեղ ինձ լավ եմ զգում: Ժամանակը ցույց կտա՝ հետո ինչ կլինի: Երբեք մի՛ ասա՝ երբեք»,- ասել է Հենրիխը «Матч ТВ»-ի հետ զրույցում:
Հենրիխ Մխիթարյանն իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: Նա հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում»:
32-ամյա հայ կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 խաղի՝ դառնալով գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը