Logo

Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն գոլի հավակնորդ

09:43 / 11.05.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում: ՈւԵՖԱ-ի վարկածով Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

Բացի Մխիթարյանից, շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև Վինիսիուսը, Դե Բրույնեն և «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի դիմակայությունների առաջին խաղերում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել էր «Միլանին», իսկ մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում կայացած խաղն ավարտել էին 1-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ