Logo

Մխիթարյան․ «Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է»

21:55 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու ցանկության մասին։

«Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք և վստահ ենք, որ ի զորու ենք կրկին այնտեղ հասնել»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ներաձուրին» 2023 թ. դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 0-1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Մխիթարյանը նույնպես մասնակցել էր այդ հանդիպմանը և փոխարինման մտել 84-րդ րոպեին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա