Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում է Իտալիայի չեմպիոն «Ինտերի»՝ «Վենեցիայի» դեմ Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղի հայտացուցակից:
Ավելի վաղ Gazzetta dello Sport-ը գրել էր, որ 35-ամյա կիսապաշտպանը մկանային խնդիրներ ունի:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում աչքի է ընկել մեկ գոլով ու չորս ասիստով:
«Վենեցիա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին և կհեռարձակվի Fast Sports-ի ուղիղ եթերում, Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում։