Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով բաց կթողնի «Ռոմայի» դեմ Ա Սերիայի հերթական տուրի հանդիպումը:
Նույն պատճառով խաղին չի մասնակցի նաև Ալեսանդրո Բաստոնին: Մեծ հավանականությամբ էլ՝ Մարկուս Թյուրամը չի հասցնի շարք վերադառնալ, գրում է FCInter1908-ը:
«Ինտերի» համար կան նաև լավ նորություններ. Դենզել Դյումֆրիսն ու Պյոտր Զելինսկին, որոնք չեն խաղացել մարտից, մարզվում են ընդհանուր խմբի հետ և ամենայն հավանականությամբ կկարողանան մասնակցել մայրաքաղաքային թիմի դեմ խաղին, սակայն չեն լինի մեկնարկային կազմում:
«Ինտերի» հավանական մեկնարկային կազմը «Ռոմայի» դեմ խաղում՝ ըստ Goal-ի.

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին և ժամը 17:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


