Logo

Մխիթարյանը բաց կթողնի «Էմպոլիի» դեմ խաղը

10:30 / 23.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Էմպոլիի» դեմ խաղը:

«Սիմոնե Ինձագին առաջին րոպեներից կարող է հույսեր կապել Հաքան Չալհանօղլուի հետ, սակայն միևնույն ժամանակ կորցրել է մյուս կիսապաշտպանին: Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Էմպոլիի» դեմ արտագնա խաղին և հասանելի կլինի միայն չորեքշաբթի կայանալիք Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպմանը:

Հայ կիսապաշտպանն անձնական պատճառներով չի ընդգրկվել «Ինտերի» հայտացուցակում, կեսօրին չի մեկնի Տուսկանա, և մարզիչը պետք է կիսապաշտպանությունը ձևավորի առանց նրա:

Չալհանօղլուն վերջին երկու խաղերում պահեստայինների կազմում ընդգրկվելուց հետո կարող է վերադառնալ մեկնարկային կազմ, Մարսելո Բրոզովիչը նույնպես այնտեղ կլինի, մինչդեռ Նիկոլո Բարելան կարող է հանգստանալ: Այս պարագայում Ռոբերտո Գալիարդինին կարող է զբաղեցնել կիսապաշտպանության աջ եզրը»,- գրում է La Gazzetta dello Sport-ը:

«Ինտեր» - «Էմպոլի» խաղը կկայանա Երևանի ժամանակով 14:30-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա