«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт-ը։
Միլանյան գրանդի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիին» խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։
«Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմում 27 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 ասիստ։