Logo

Մխիթարյանին լուրջ առաջարկ է սպասվում. «Ինտերն» ընտրել է հնարավոր փոխարինողին

13:27 / 05.11.2023Ֆուտբոլ
null

«Ինտերը» դարձել է այն ակումբներից մեկը, որը կպայքարի «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկիի համար: Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2024 թվականի ամռանը և միլանյան ակումբը հնարավոր է պայքարի «Յուվենտուսի» հետ 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Այդուհանդերձ, FCInterNews-ին հայտնի է դարձել, որ «ներաձուրին» այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե Հենրիխ Մխիթարյանը որոշիչ հեռանալ Միլանից: 34-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մնալ «Ինտերում», սակայն աղբյուրի տեղեկությամբ` շուտով Մխիթարյանը գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից:

Սպասվում է, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին արաբները «մաքուր» 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կառաջարկեն: Իտալիայում նա տարեկան ստանում է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 4 միլիոն եվրո: «Ինտերը» Մխիթարյանին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ընդամենը 1 տարով:

Զելինսկին «Նապոլիում» նույնպես տարեկան ստանում է 4 միլիոն և սպասվում է, որ բացի իտալական գրանդերից, լեհ ֆուտբոլիստին առաջարկ կկատարվի նաև Սաուդյան Արաբիայից: Այս ամառ նա արդեն նմանատիպ առաջարկ ստացել է, սակայն «Նապոլին» հրաժարվել է բաց թողնել իր առաջատարներից մեկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա