Logo

Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորեց «Միլանը»

14:40 / 13.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան նշանակվել է իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ երկու մրցաշրջաններում 51-ամյա մարզիչը գլխավորում էր ֆրանսիական «Լիլը», որն այս տարի չորրորդ տեղը գրավեց Լիգա 1-ում։ Նախկինում Ֆոնսեկան աշխատել է նաև իտալական «Ռոմայում», ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում։ «Ռոմայում» նրա գլխավորությամբ խաղացել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Միլանը» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ստեֆանո Պիոլիի հեռանալուց հետո: 58-ամյա մասնագետը 2019 թվականից էր գլխավորում իտալական ակումբը, որի հետ 2022-ին դարձել էր Ա սերիայի չեմպիոն: Իտալիայի ավարտված առաջնությունում «Միլանը» գրավել է երկրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա