Logo

Մխիթարյանի նախկին ակումբակիցն ավարտում է կարիերան

15:49 / 19.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Միլանի», Լոնդոնի «Արսենալի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կավարտի մարզական կարիերան:

35-ամյա հույնը ներկայումս հանդես է գալիս իսպանական «Բետիսում», մայիսի 19-ին տնային վերջին խաղը կանցկացնի անդալուզական թիմի կազմում, Լա լիգայի 37-րդ տուրում նրանց մրցակիցը կլինի բասկյան «Ռեալ Սոսյեդադը»:

Հունաստանի հավաքականի նախկին ավագն «Արսենալի» հետ դարձել էր Անգլիայի գավաթակիր, «Բորուսիայի» հետ մեկ անգամ նվաճել էր Գերմանիայի գավաթը, երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթը: Պապաստատոպուլոսը «Միլանի» հետ 2010/2011 մրցաշրջանում դարձել էր Իտալիայի չեմպիոն, իսկ 2020/2021 և 2021/2022 մրցաշրջաններում «Օլիմպիակոսի» հետ նվաճել էր Հունաստանի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Հիշեցնենք, որ հույն պաշտպանը «Բորուսիայում» և «Արսենալում» եղել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա