Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Բարդ հանդիպում էր»

14:32 / 21.10.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ արտագնա հաղթանակից (1-0) հետո սոցցանցերում հրապարակում է արել։

«Բարդ հանդիպում էր, բայց «Ինտերը» հիանալի խաղ ցույց տվեց»,- գրել է հայ ֆուտբոլիստը, որի 2020-2022-ին խաղացել է «Ռոմայում»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ռոմայի» դեմ խաղում «Ներաձուրիի» մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

Միլանյան գրանդը հաղթել էր արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ և 17 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ