Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 3-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Ուդինեզեի» նկատմամբ:
«Վերադարձ հաղթական ուղի: Պատրաստ ենք հաջորդ խաղին»,- հանդիպումից հետո գրել է հայ կիսապաշտպանը սոցիալական ցանցերի էջերում:
Հիշեցնենք, որ Հենրիխը մեկնարկային կազմում էր և խաղացել էր 84 րոպե։ 73-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլից բացի, նա մի քանի անգամ տպավորիչ փոխանցումով հարվածային դիրք էր դուրս բերել թիմակիցներին։ Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 29 պաշտոնական խաղի, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
«Ինտերն» այդ հաղթանակից հետո 47 միավորով երկրորդ տեղում է և շարունակում է 15 միավոր զիջել Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։
Մխիթարյանը՝ «Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո, տեսանյութ)