Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել:
«Կհանդիպենք կիսաեզրափակիչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:


