Logo

Մխիթարյանի գնահատականը «Սպեցիայի» դեմ խաղում (ֆոտո)

14:32 / 11.03.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Սպեցիային»:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

34-ամյա հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6,1 միավոր (10 հնարավորից): Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ինտերի» մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին:

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի լեհ դարպասապահ Բարտլոմեյ Դրագովսկին (8,1 միավոր):

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում անցկացրած 33 պաշտոնական խաղում խփել է չորս գոլ ու կատարել մեկ ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ