Logo

Մխիթարյանի գնահատականը «Սամպդորիայի» դեմ խաղում (ֆոտո)

16:47 / 14.02.2023Ֆուտբոլ
null

WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է «Սամպդորիա» - «Ինտեր» Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 7 միավոր: 34-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել միլանյան գրանդի մեկնարկային կազմում ու փոխարինվել 90-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 28 պաշտոնական խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սամպդորիայի» իտալացի դարպասապահ Էմիլ Աուդերոն (8 միավոր):

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 22-րդ տուրից հետո «Ինտերը» 44 միավորով երկրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 15 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ