Իտալիայի առաջնության 29-րդ տուրում երկրի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, 1-1 հաշվով ավարտեց «Սալերնիտանայի» հետ արտագնա հանդիպումը:
Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միլանյան գրանդի մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջական հանդիպում: 34-ամյա կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6,8 միավոր (10 հնարավորից):
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան (8,7 միավոր):
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում 38 պաշտոնական խաղում խփել է չորս գոլ ու կատարել մեկ ասիստ: