Logo

Մխիթարյանի գնահատականը «Բենֆիկայի» դեմ խաղում

19:41 / 20.04.2023Ֆուտբոլ
null

WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Միլանի «Ինտերի» ու Լիսաբոնի «Բենֆիկայի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին (3-3) մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

«Ինտերի» ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 6,6 միավորով։ 34-ամյա կիսապաշտպանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը դարձել էր գոլի և ասիստի հեղինակ (8,3 միավոր):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դարձավ պատմության առաջին հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան գրանդի կազմում 41 պաշտոնական խաղում խփել է 4 գոլ ու կատարել 1 ասիստ: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերն» ուժերը կճափի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա