Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք չունի, հաղորդում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:
Իտալական ակումբի 35-ամյա կիսապաշտպանը բուժզննում է անցել, ախտորոշվել է մկանային ծանրաբեռնվածություն: Ձախ ազդրի մկանային թեթևակի լարվածություն է նկատվում: Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմով։
Մխիթարյանը բաց էր թողել «Վենեցիայի» դեմ Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղը, որտեղ Իտալիայի գործող չեմպիոնը հաղթել է 1-0 հաշվով:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում աչքի է ընկել մեկ գոլով ու չորս ասիստով: