Logo

Մխիթարյանի ասիստը. «Ինտերը» 6 գնդակ ուղարկեց «Լացիոյի» դարպասը

01:43 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ինտերը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» և հաղթեց 6-0 հաշվով:

Մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ, թուրք Հաքան Չալհանօղլուն, իտալացի Նիկոլո Բարելան, պաշտպաններ, իտալացի Ֆեդերիկո Դիմարկոն, հոլանդացի Դենզել Դյումֆրիսը, բրազիլացի Կառլոս Ավգուստոն, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, որին 90-րդ րոպեին ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

35-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ խաղին: Դա Մխիթարյանի չորրորդ գոլային փոխանցումն էր ընթացիկ մրցաշրջանում, նաև մեկ գոլ ունի:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 15 խաղից հետո 34 միավորով երրորդն է, առաջատար «Ատալանտային» զիջում է երեք միավոր: Բերգամոյի թիմը մեկ խաղ ավելի է անցկացրել: «Լացիոն» 31 միավորով 5-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»` 0-6

Հաքան Չալհանօղլու, 41 (11մ), Ֆեդերիկո Դիմարկո, 45, Նիկոլո Բարելաա, 51, Դենզել Դյումֆրիս, 53, Կառլոս Ավգուստո, 77, Մարկուս Թյուրամ, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա