«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Sky Sport-ը գրում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 1 ամիս։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը վնասվածքն ստացել է «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում (1-3)` փոխարինվելով 32-րդ րոպեին։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


