Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Ողջույն ինտերիստաներ։ Ուրախ եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը և շարունակել ճանապարհորդությունս մինչև 2026 թվականը։ Մաղթում եմ ձեզ ուրախ Նոր տարի։ Միշտ առաջ, «Ինտեր»»,- ակումբի սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է 34-ամյա ֆուտբոլիստը։
The train is ready to continue its journey 🚂🖤💙
— Inter (@Inter_en) December 30, 2023
👉 https://t.co/mwTGwxGLpL#ForzaInter #Mkhitaryan2026 pic.twitter.com/7YJIkuKBCT
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:
«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը նվաճել է 2 տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։


