Logo

Մխիթարյան. «Տխուր եմ, որ Շկրինիարը հեռանալու է»

11:16 / 18.02.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ակումբակից, սլովակ պաշտպան Միլան Շկրինիարի մասին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

«Տխուր եմ, որ Շկրինիարը հեռանալու է, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Մենք խոսում ենք նրա կարիերայի մասին, և միայն նա է պատասխանատու իր ընտրության համար։ Շնորհակալ եմ Միլանին վեց ամիս ինձ հետ խաղալու համար: Եվս 5-ը կանցկացնենք միասին»,- 34-ամյա Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 պաշտոնական խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից:

Մխիթարյան. «Եթե «Ինտերը» նվաճի Սկուդետոն, կերգեմ Ալ Բանոյի երգը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ