Logo

Մխիթարյան, Շևչենկո, Կվարացխելիա. Նախկին ԽՍՀՄ երկրների երբևէ ամենաթանկ ֆուտբոլիստները

13:57 / 13.01.2024Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը կազմել է նախկին Խորհրդային Միության երկրների ֆուտբոլիստների կարիերայում ամենաթանկ տրանսֆերային գին ունեցող ֆուտբոլիստների ցանկը:

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենաթանկ արժեքը եղել է 2016 թվականին, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում»: Այն ժամանակ Հենրիխի տրասֆերը գնահատվում էր 37 միլիոն եվրո:

Հետխորհդային ժամանակների ռեկորդը պատկանում է Վրաստանի հավաքականի և «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային, որի տրանսֆերային գինը 2023-ին հասել է 85 միլիոնի:

Նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստները

1. Խվիչա Կվարացխելիա (Վրաստան)՝ 85 միլիոն եվրո 2023-ին, «Նապոլի»

2. Միխայլո Մուդրիկ (Ուկրաինա)՝ 60 միլիոն 2023-ին, «Չելսի»

3. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա)՝ 51 միլիոն 2006-ին, «Միլան»

4. Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա)՝ 42 միլիոն 2023-ին, «Արսենալ»

5. Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)՝ 37 միլիոն 2016-ին, «Բորուսիա»

6. Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան)՝ 30 միլիոն 2018-ին, «Մոնակո»

7. Մարիո Ֆերնանդես (Բրազիլիա, Ռուսաստան)՝ 30 միլիոն 2019-ին,  ԲԿՄԱ

8. Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա)՝ 30 միլիոն 2021-ին, «Ատալանտա»

9. Գեորգի Մամարդաշվիլի (Վրաստան)՝ 30 միլիոն 2023-ին, «Վալենսիա»

10. Արտյոմ Դովբիկ (Ուկրաինա)՝ 28 միլիոն 2023-ին, «Ժիրոնա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ