Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի «Ինտեր» - «Միլան» (5-1) խաղը, որտեղ 34-ամյա հայ կիսապաշտպանը դարձավ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Շատ ուրախ ենք, հատկապես ես: Շատ լավ ենք սկսել մրցաշրջանն ու ցանկանում ենք շարունակել այսպես: Մեր երկրպագուների հետ մենք կարող ենք ամեն ինչ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար:
Մենք 25 ֆուտբոլիստ ունենք, ու էական չէ՝ կսկսեմ սկզբի՞ց, թե՞ փոխարինման կմտնեմ: Մարզիչը կորոշի՝ ով պետք է խաղա, իսկ ով՝ ոչ:
Թիմում մեծ փոփոխություններ են եղել, բայց նրանք, ովքեր ժամանել են, գիտեն՝ ինչ է նշանակում «Ինտերում» խաղալը»,- խաղից հետո ասել է Մխիթարյանը DAZN-ի եթերում: