Logo

Մխիթարյան. «Շատ դժվար է մեծանալ առանց հոր»

17:28 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ բարդ է եղել մեծանալ առանց հոր։

«Շատ դժվար է մեծանալ առանց հոր։ Դա դժվար է նաև այսօր։ Շատ եմ կարոտում նրան և կցանկանայի, որ կողքիս լիներ, որպեսզի նրան տայի ինձ հետաքրքրող հարցերը։ Բարեբախտաբար, մայրս կարողացել է փոխարինել նրան, և ես երախտապարտ եմ` ստացած դաստիարակության համար։ Ցանկանում եմ լինել այնպիսի հայր, ինչպիսին իմ հայրիկն է եղել ինձ համար 7 տարվա ընթացքում»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի հայրը` Համլետ Մխիթարյանը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և հանդես եկել Երևանի «Արարատի», «Կոտայքի», ֆրանսիական «Վալանսի» ու Իսի լե Մուլինոյի «Արարատի» կազմում։ Նա մահացել է 33 տարեկանում գլխուղեղի ուռուցքի պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա