Logo

Մխիթարյան. «Սա է մեր ոգին» (ֆոտո)

09:22 / 06.03.2023Մերոնք դրսում
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչեի» նկատմամբ տնային հաղթանակին։

«Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը: Սա է մեր ոգին»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը բացել էր «Լեչեի» դեմ հանդիպման հաշիվը, իսկ «Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա