Logo

Մխիթարյան. «Օլիսեն տպավորեց ինձ, նրա խաղերին հետևել եմ, երբ դեռ «Քրիստալ Փելասում» էր»

18:07 / 15.04.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ հանդիպմանը նախորդած ասուլիսին կարծիք է հայտնել մյունխենցիների եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի մասին:

«Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Օլիսեն տպավորեց առաջին մրցավեճում: Ես նրա խաղին հետևել եմ, երբ դեռ «Քրիստալ Փելասում» էր:

Մայքլն արագ է և ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում: Չպետք է նրան թույլ տանք՝ նույնքան լավ խաղա, որքան Մյունխենում»,- ասել է Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ