«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Ինձագին ինձ համար հոր պես է։ Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել:
Մայիսին մարդիկ ավելի շատ խոսում էին նրա հավանական հեռանալու, քան մեր` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու մասին։ Դա մեզ մի փոքր շփոթեցնում էր, քանի որ մտածում էինք. «Ներեցե՛ք, մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ենք, իսկ դուք տարօրինակ մտքեր ունեք»»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն։
Ինձագին միլանյան գրանդը մարզել է 2021-2025 թվականներին։ Նա 2025թ. հունիսին գլխավորեց սաուդյան «Ալ Հիլալը»։
Իտալիայի Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


