Logo

Մխիթարյան. «Միշտ պայքարում ենք տիտղոսների համար, մեր նպատակները չեն փոխվել»

11:54 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը, հայտնում է Football Italia-ն:

«Առաջին կեսում մի շարք գոլային պահեր չիրացրինք։ Ընդմիջումից հետո լավագույն խաղը ցույց չտվեցինք` չնայած մեծ էներգիա ծախսեցինք երկրորդ խաղակեսում։ Սա ֆուտբոլ է. կարող է նաև այսպես լինել։

Ես միշտ վստահելու եմ խաղընկերներիս և մեր ցուցադրած խաղին։ Ցավոք, չկարողացանք գոլ խփել։ Մենք միշտ պայքարում ենք տիտղոսների համար, և մեր նպատակները չեն փոխվել։ Եթե պարտվել ենք մեկ հանդիպում, չի նշանակում, որ «Ինտերը» դադարել է ֆավորիտ լինել»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» կազմում մասնակցել է Derby d'Italia-ին և փոխարինվել է 80-րդ րոպեին։

«Ինտերը» պարտությունից հետո 54 միավորով մնացել է երկրորդ տեղում, իսկ «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրել է 46-ի և չորրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ