«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղը, որում միլանյան գրանդը պարտվել էր 0-1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը խոստովանել է, որ 21-րդ րոպեին կարող էր փոխանցում կատարել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը մրցակցի տուգանային հրապարակում շատ նպաստավոր դիրքում էր: 34-ամյա Մխիթարյանը կիսադաշտից շքեղ անցում էր ձեռնարկել, հասել մրցակցի տուգանային հրապարակ, հարվածել, որից հետո «Ֆիորենտինայի» դարպասապահը սեյվ էր կատարել, անմիջապես հետո հայ կիսապաշտպանը կատարել էր շրջադարձ հարված, որը շեղ էր ստացվել:
«Մեղավոր եմ զգում, որ չեմ օգտագործել գոլային պահս: Երեք խաղում գոլ չենք խփել: Մեր հնարավորությունները չենք կարողանում օգտագործել: «Ֆիորենտինայի» դեմ խաղի միայն առաջին կեսում կարող էինք երեք կամ չորս գոլ խփել:
Իմ ստեղծած գոլային դրվագում կարող էի փոխանցում կատարել Լուկակուին, բայց լավ դիրքում էի, կենտրոնացած էի, այդ պահին ադրենալինը շատ էր: Մոտիվացիայի խնդիր չկա: Պետք է հանգիստ լինենք, պարզ մտքով և կենտրոնանանք գոլ խփելու վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է internews.it-ը:
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Ա Սերիայում երեք անընդմեջ պարտությունից հետո 50 միավորով երրորդն է: