Logo

Մխիթարյան. «Հուսով եմ` 2025 թվականին ազատ կարձակվեն հայ գերիները»

10:47 / 01.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակում է կատարել` շնորհավորելով բոլորի Ամանորը: Իտալիայի չեմպիոն «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպանն ամանորյա ուղերձում շեշտը դրել է Հայաստանի, հայ ժողովրդի և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վրա:

«Թող Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, ձեր բոլոր նպատակների իրագործում և քաջառողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:

Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և նորոգության տարի։ Հուսով եմ, որ այս տարի մենք ականատես կլինենք հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց հայրենիք վերադառնալուն։

Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն։ Թող մեր ազգային հերոսների հոգիները պահպանեն մեր սուրբ հողերը։

Թող ձեր բոլոր երազանքներն իրականանան:
Շնորհավոր 2025 թվական»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա