Logo

Մխիթարյան. «Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է»

17:41 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կարող է կարիերան ավարտել ընթացիկ մրցաշրջանից հետո:

«Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանից հետո որոշեմ ավարտել կարիերաս: Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը, բայց հնարավոր է՝ որոշեմ ևս 1-2 տարի խաղալ»,- «Ինտեր» – «Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է 36-ամյա ֆուտբոլիստը:

Միլանյան ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Ապրիլի 16-ին «Ինտերն» ու «Բավարիան» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: Մյունխենում իտալական թիմը հաղթել է 2:1 հաշվով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ